Կարծում եմ՝ տիկին Գալստյանն ու պարոն Դանիելյանը կա՛մ ճնշումների են ենթարկվում իրենց խմբակցությունում, կա՛մ չեն հետևում խմբակցության որոշումներին. Խանդանյան
«Կարծում եմ՝ տիկին Գալստյանն ու պարոն Դանիելյանը կա՛մ ճնշումների են ենթարկվում իրենց խմբակցությունում, կա՛մ չեն հետևում խմբակցության որոշումներին: Առավոտյան շատ շռնդալից հայտարարեցին, որ չեն մասնակցելու կանոնակագի քննարկումներին, բայց ազատ պատուհան գտան և եկան ու խորամուխ եղան կանոնակարգի բովանդակության քննարկմանը»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Դիմելով Գառնիկ Դանիելյանին՝ Խանդանյանն ասաց. «Պարոն Դանիելյանին հարց կուղղեի բայց այստեղ չէ, ի վերջո այս պրոցեսը ձեր կարծիքով ազգադավ, ոչ լեգիտիմ և դացաճանական պրոցե՞ս է, թե այնուամենայնիվ արդյունավետ պրոցես է: Պարոն Դանիելյանը երկու օր է հարցնում է՝ երբ է Բերքաբերի տվյալ հատվածում իրականացվելու սահմանազատում, եթե սա ոչ արդյունավետ գործընթաց է, ապա ինչո՞ւ են Բերքաբերի բնակիչները դիմում պարոն Դանիլյանին և այս հարցի վերաբերյալ խնդրում պատասխաններ: Հետևությունն այն է, որ պրոցեսն իսկապես կարևոր է և քաղաքացիները զգում են այդ պրոցեսի արդյունավետությունը»: