Կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն է, որ Արմեն Դանիելյան անուն-ազգանունով մարդը դարձել է դատավոր․ Ագնեսա Խամոյան
«Իշխանական պատգամավորներից մեկն ասում է՝ չէ՞ որ Արմեն Դանիելյանը դատավոր նշանակվել է 2002 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այո, և ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն է, որ Արմեն Դանիելյան անուն-ազգանունով մարդը դարձել է դատավոր։ Կարծում եմ, որ ինքը կիսում է այս տեսակետը»,- Ազգային ժողովում ԲԴԽ կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու դատավոր Արմեն Դանիելյանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նաև առաջարկություն արեց ՔՊ-ական պատգամավորներին. «Հորդոր է և պահանջ՝ հետ կանչեք ՄԻԵԴ-ից Վահե Գրիգորյանին։ Ի՞նչ վճռաբեկ դատարանի նախագահ, պարոն Դանիելյան։ ՄԻԵԴ պետք է ուղարկել Արմեն Դանիելյանին։
Ո՞նց կարելի է երրորդ հանրապետության պատմության նորօրյա Մխիթար Գոշին թողած՝ ՄԻԵԴ ուղարկել Վահե Գրիգորյանին»։


