չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք. Սոնա Ղազարյան

Կարծում եմ՝ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք. Սոնա Ղազարյան

Այսօր ճեպազրույցի ժամանակ լրագրողները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանին հիշեցրին Սամվել Կարապետյանի երեկվա ելույթը, որտեղ նա, խոսելով Ռուսաստանի կողմից սահմանափակումների մասին, ասել է, որ դրանից օգտվում են հիմա միայն իշխող ուժը, Նիկոլ Փաշինյանը։ Քանի որ երբ գյուղերի բնակիչներն են մեջբերել, որ ինչքան աղքատ լինեն, հեշտ կլինի իրենց կառավարելը, և ասել է, որ եթե ինքը վարչապետ լիներ, ապա արագ այդ հարցերը կլուծվեին։
 
«Ես ավելորդ եմ համարում հիշեցնել, որ աղքատության տոկոսը նվազել է մեր կառավարման ընթացքում։ Մենք այն իշխանությունն ենք, որ մի քանի անգամ բարձրացրել ենք թոշակը, նպաստը, աշխատավարձերը։ Մենք և այս պահին ունենք առողջության համընդհանուր ապահովագրություն, որն էապես փոխել է մեր տարեցների, թոշակառուների կյանքը, և վստահաբար մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր բնակչությունը, մեր հայրենակիցները ստանան բարձր նպաստ, բարձր թոշակ, աշխատեն և հաղթահարեն աղքատությունը։ Ես կարծում եմ, որ աղքատության հաղթահարման ուղղությամբ ամենաշատ ջանք ներդրած իշխանությունն ենք»։

  • Կիսվել: