ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Կարիք լինի, Մայր Աթոռ էլ կգնանք, ՔՊ-ն ոչինչ էլ չի կարող անել Եկեղեցուն, հիմարություն է այդ զեկույցը. Սամվել Կարապետյան

Կարիք լինի, Մայր Աթոռ էլ կգնանք, ՔՊ-ն ոչինչ էլ չի կարող անել Եկեղեցուն, հիմարություն է այդ զեկույցը. Սամվել Կարապետյան

Քայլ-քայլ գնում ենք առաջ, ինչի կարիք կա, դա անում ենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալո հարցին, թե ի՞նչ նորություն կա իր ձեր գաղտնի պլանից, ե՞րբ է լինելու իշխանափոխությունը, կա՞ն արդյոք ժամկետներ։

Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին և վարչապետի աշխատակազմում կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ զեկույց պատրաստելուն, նա ասաց. «Դե ինչ-որ ֆեյքերի ՊՈԱԿ, ինչ-որ հիմարություն է քցել, ես դա չեմ ուզում մեկնաբանել, դա ուղղակի հիմարություն է։ Իրենք ոչ մի բան էլ չեն կարողանալու անել, հերթական հիմարություններն են անում, դրան վերջ կլինի։ Մենք եկեղեցին պաշտպանելու  ենք այնպես, ինչպես մինչև հիմա ենք պաշտպանել, ինչի կարիք լինի, դա անելու ենք»։

  • Կիսվել: