Կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին։ Առաջարկվում է 1 մլն դրամը չգերազանցող ապրանքների արտահանումն ազատել մաքսատուրքից. խոսքը մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ապրանքներն արտահանելու մասին է։
«Դրա տնտեսական օգուտը մեծ կլինի: Կարծում ենք, որ սա լուրջ խթան կհանդիսանա ՓՄՁ-ներին՝ անկաշկանդ արտահանում իրականացնելու համար»,- ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այս որոշումը պետք է կայացնել հատկապես էլեկտրոնային հարթակներում փոքր բիզնեսի արտահանման կարողություններն ընդլայնելու, զարգացնելու համար»,- նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ նաև խոշոր բիզնեսին կարելի է արտահանման տուրքից ազատել, քանի որ դրա արդյունքում հարյուրավոր աշխատատեղեր կստեղծեն:
«Եթե մենք ասում ենք՝ արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի»,- ասաց նա: