շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
«Կամք» ՀԿ-ն Երևանում անցկացված ակցիայի ժամանակ պահանջել է Փաշինյանի հեռացումը

«Կամք» ՀԿ-ն Երևանում անցկացված ակցիայի ժամանակ պահանջել է Փաշինյանի հեռացումը

Այսօր Երևանում բողոքի ակցիա է անցկացվել՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով:

ՀՀ կառավարության դիմաց ՛՛Կամք՛՛ հասարակական կազմակերպության անդամները վանկարկում էին՝  ՛՛Հեռացնել Նիկոլին՛՛: Նրանք նաև իրենց աջակցությունն էին հայտնում Տավուշի գյուղերի համար պայքարող հայրենակիցներին։

Բացի այդ՝ ակցիայի մասնակիցները նաև պահանջում էին իշխանությունից չբանակցել Ադրբեջանի հետ և չգնալ որևէ զիջման, քանի դեռ Ադրբեջանում են պահվում բազմաթիվ հայ ռազմագերիներ և բանտարկյալներ։

  • Կիսվել: