շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ջուլֆայի քաղաքապետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը

Ջուլֆայի քաղաքապետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը

Իրանի Ջուլֆա քաղաքի քաղաքապետը և Կապանում ԻԻՀ հյուպատոսն ընդգծել են սահմանային և մաքսային գործընթացների դյուրացման, ինչպես նաև Իրանի և Հայաստանի միջև մշակութային ու տնտեսական փոխազդեցությունների ավելացման անհրաժեշտությունը։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Յահյա Դաշթիի և Մորթեզա Աբեդինի հանդիպումը կայացել է Նորդուզի սահմանային անցկատեում։
Կողմերը քննարկել են սահմանային համագործակցության վերջին վիճակը և ընդգծել սահմանային կառավարման բարելավման և հնարավոր մարտահրավերների կանխարգելման նպատակով համատեղ համակարգման ամրապնդումը։

Պաշտոնյաներն անդրադարձել են նաև բեռնատարների երթևեկության և ապրանքների տաանցման դյուրացման, առևտրային խոչընդոտների նվազեցման և տնտեսական փոխանակումների մակարդակի բարձրացման հետ կապված հարցերին։

Քննարկվել է նաև մշակութային և զբոսաշրջային համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման պլանավորման հարցը։

Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի և Հայաստանի միջև տարածաշրջանային հարաբերությունների ամրապնդմանն ու սահմանային խնդիրների լուծմանն ուղղված պարբերական հանդիպումների շրջանակներում և նախատեսվում է նման հանդիպումներ անցկացնել ամեն ամիս։

  • Կիսվել: