երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Իրեն յուրահատուկ ոճով նա ստեց. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցուպատասխանի մասին

Իրեն յուրահատուկ ոճով նա ստեց. Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցուպատասխանի մասին

Քիչ առաջ հարց ուղղեցի Նիկոլ Փաշինյանին, կապված Սահմանազատման կանոնակարգի ամենավտանգավոր և անընդունելի հոդվածի՝ հատվածական սահմանազատման կետի մասով: Իրեն յուրահատուկ ոճով, նա ստեց, ասելով նման բան չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարցուպատասխանին։
 
՛՛Խոսքն այս հոդվածի մասին է.
 
Հոդված 5
 
1. Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են
սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։
Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է
սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի
ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված:
 
Իմ հարցն ու նրա պատասխանը տեղադրում եմ մեկնաբանության բաժնում՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: