կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Իրանը Հորմուզի նեղուցում hարվածել է ADNOC ընկերության լցանավին. ԱՄԷ ԱԳՆ

Իրանը Հորմուզի նեղուցում hարվածել է ADNOC ընկերության լցանավին. ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները դատապարտել են ADNOC պետական նավթային ընկերության տանկերի վրա Իրանի հարձակումը, որն իրականացվել է ԱԹՍ-ների կիրառմամբ՝ Հորմուզի նեղուցով անցնելու ժամանակ։ Այս մասին ասվում է ԱՄԷ ԱԳՆ-ի X-ում հրապարակված հայտարարության մեջ։

 

«ԱՄԷ-ն ամենախիստ կերպով դատապարտում և խորին վրդովմունք է հայտնում ADNOC ընկերության տանկերի վրա իրանական ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որն իրականացվել է երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ Հորմուզի նեղուցով անցնելու ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։

  • Կիսվել: