երեքշաբթի, սեպտեմբեր 22
22 / 9 / 2026
Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիսավոր տոնակատարություն է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով: Այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:

Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի արվեստի թանգարանում:

Հայաստանի Անկախության օրվան նվիրված երեկոյին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ռազմական, հասարական և քաղաքական իրանցի և հայաստանցի այլ գործիչներ:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում էր անկախության 35-րդ տարեդարձը: 

  • Կիսվել: