չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Իրանն իսկ ունի իրավական որոշում, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանը տուժող կողմ է. Աբովյան

Իրանն իսկ ունի իրավական որոշում, համաձայն որի՝ Գագիկ Ծառուկյանը տուժող կողմ է. Աբովյան

Նույնիսկ ամենաիշխանամետ գործիչների կամ քաղաքացիների մոտ, գեթ կես նշույլ կասկած չկա, որ սա քաղաքական բնույթի գործ է՝ հաշվի առնելով Փաշինյանի ուղիղ հրահանգները միտինգներից և ոչ միայն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ընթացող գործընթացներին:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք պետք է հասկանանք հետևյալը՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Ես չեմ հասկանում՝ մարդիկ հասնում են այդ իշխանական բազկաթոռին, լրիվ հիշողություն են կորցնում, քաղաքագիտական ամնեզիայի մեջ են ընկնում, անջատվում են, ի՞նչ է կատարվում:

Կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասով հասկանո՞ւմ եք՝ այնքան ամբարտավան են, որ միջազգային կոնֆլիկտի են բերել՝ Հայաստան-Իրան: Հիշում ենք, չէ՞՝ Իրանի դեսպանը հայտարարում էր, ասում էր՝ ժողովո՛ւրդ, վերջ տվեք, Իրան պետությունը ներգրավված է այս գործընթացի մեջ: Իրան պետությունն արդեն իսկ ունի իրավական որոշում, համաձայն որի ոչ թե Գագիկ Ծառուկյանն է մեղավոր, այլ հակառակը՝ ինքը տուժող կողմ է և Իրանի դատարանը որոշում էր ընդունել, բայց քանի որ մենք ունենք դասական առումով քաղաքական հետապնդում, ոչ մի բան չի աշխատում»:

Աբովյանը նաև վստահություն հայտնեց, որ արդարությունը կվերականգնվի:

 

  • Կիսվել: