Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են. ԻԻՀ ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից։ Այս մասին նա ասել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարվազրույցում:
Բաղային, մասնավորապես, նշել է. «Այո, մեր միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են»:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը երբեք չի վերականգնի իր միջուկային օբյեկտները։ Նրա խոսքով՝ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ-ի հասցրած հարվածները հանգեցրել են Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում իրանական միջուկային օբյեկտների լիակատար ոչնչացմանը։
Հունիսի 24-ի գիշերը Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իսրայելի և Իրանի միջև հրադադարի հաստատման մասին։ Դա հետագայում հաստատեցին նաև հակամարտող կողմերը։