կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ. Կարապետյան

Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ. Կարապետյան

Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. դասն այն էր, որ մեզ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույյցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանը բազմաթիվ գործարքներ է ունեցել Արևմուտքի հետ, սակայն, չունենալով երաշխավոր, այսօր միայնակ է առերեսվում գերտերությունների կողմից իրականացվող պրոցեսներին։ Խաղաղության կարելի է հասնել ոչ միայն պայամանավորվածություններով, այլ մեկից ավելի երաշխավորներով»:

Կարապետյանը հավելել է, որ պատերազմի հետևանքով Իրանի արդյունաբերական պոտենցիալը նվազելու է, սակայն Իրանն ու Հայաստանը շարունակելու են համագործակցել։

«Իրանը դառնալու է ավելի շատ հումք արտահանող երկիր, կարող է հումք մատակարարել Հայաստան՝ նավթամթերքմետալուրգիական արտադրանքի սկզբնական շղթայի հումք և այլն, սա ՀՀ տնտեսության համար փոխլրացնող ու հետաքրքիր ուղղություն է, այսինքն՝ Իրանը տնտեսապես շարունակելու է մեզ համար լինել հետաքրքիր հարևան, մենք փոխադարձ հետաքրքրությունների դաշտում ենք մնալու»,-ասել է նա:

  • Կիսվել: