Իրանի դեմ ագրեսիան իրականացվել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ արդեն կասկած չկա, որ «Իրանի դեմ ագրեսիան իրականացվել է ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, և ԱՄՆ-ը բոլոր հանցագործությունների մեղսակիցն է»։
Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, Բաղային ասել է.
«Այսօր Իրանի հողում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի դեմ պաշտպանության 11-րդ օրն է։ ԱՄՆ-ը անօրինական ու հանցավոր կերպով հարձակվեց Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Միացյալ Նահանգները մեղսակից է Իսրայելի բոլոր հանցագործություններին»,- ասել է նա։
«Մեզ համար հանցավոր արարք է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու ԱՄՆ գործողությունը, որոնք գտնվում էին ՄԱԳԱՏԷ-ի լիակատար վերահսկողության տակ։ Աշխարհում ոչ ոք չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Այս 11 օրվա ընթացքում մենք բազմաթիվ կյանքեր ենք կորցրել, բազմաթիվ օբյեկտներ մեզնից խլել են։ Մենք և աշխարհը չենք մոռանա, որ իրանցիները դիվանագիտական գործընթացի կենտրոնում էին մի երկրի հետ, որը պատերազմի մաս է կազմում։ Սա դավաճանություն է դիվանագիտության և երկխոսության սկզբունքի նկատմամբ»։
Անդրադառնալով ԱԳ նախարար Արաղչիի այցին Ռուսաստան՝ խոսնակն ասել է․
«Ռուսաստանը՝ որպես երկիր, որի հետ մենք լավ հարաբերություններ ունեինք, կազմակերպեց այս այցը։ Իհարկե, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են Ռուսաստանի համար։ Միաժամանակ մենք խորհրդակցում ենք այլ երկրների հետ։ Մենք ելնում ենք նրանից, որ խոսքը միայն մեկ երկրի մասին չէ։ Իրանի վրա հարձակումը հարձակում է ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի վրա. դա բոլորի պարտականությունն է»։