երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Իրական Հայաստանի հայեցակարգն իրագործված է Կիրանցում. Նիկոլ Փաշինյան

Իրական Հայաստանի հայեցակարգն իրագործված է Կիրանցում. Նիկոլ Փաշինյան

Ի՞նչ է նշանակում Հայաստան՝ սահմանազատված սահմաններով. դա նշանակում է իրական Հայաստան, ինչո՞ւ են մեր գործընկերներն ասում, որ սահմանազատումը չի կարող բխել Հայաստանի շահերից, որովհետև իրենց գործունեության հիմքում պատմական Հայաստանի տեսլականն է: Այդ տեսակետի հետ մենք համաձայն չենք: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի քվեարկությանը չմասնակցելու ընդդիմության որոշման վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի դիտարկմանը:

«Իրական Հայաստանի հայեցակարգն իրագործված է Կիրանցում, և բոլոր մարդիկ հնարավորություն ունեն գնալ տեղում տեսնել դա և ասել՝ դա բխո՞ւմ է Հայաստանի շահերից, թե՞ չի բխում:

Իմ գնահատմամբ՝ միանշանակ և աներկբա բխում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին՝ չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը:

  • Կիսվել: