«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Հայստանում դարձել է պաշտոնական. Փաշինյան
««Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Հայստանում դարձել է պաշտոնական գաղափարախոսություն, որով առաջնորդվում է ՀՀ-ն»- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նոր կառավարության գործունեության ծրագիրը և հայտարարեց, թե ընտրություններին հաղթել է «իրական Հայաստանի» գաղափարախոսթյունը։
Նրա խոսքով ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որը անվանում են «4-րորդ Հանրապետության» փուլ և նշեց, որ 3-րդ Հանրապետությունը ստեղծվել էր կոնֆլիկտի տամաբանության վրա, իսկ 4-րդ հանրապետությունը՝ խաղաղության տրամաբանությամբ։
Փաշինյանի խոսքով՝ 3-րդ Հանրապետության սկզբունքը պատմական արդարաության վերականգնում էր, որի գործնական ուղղություններից է եղել Արցախյան շարժումը։
«Ավագ և միջին սերնդի քաղաքական գործիչները սերում են Ղարաբաղյան շարժումից»,- նշեց Փաշինյանը։
Նա հայտարարեց թե 3-րդ Հանրապետության գաղափարախոսությունը ներառված էր ՔՊ-ի 2021 թ ընտրությունների նախընտրական ծրագրում՝ այնտեղ ընդգրկելով Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի դրույթները. բայց այդ ընտրությունների ժամանակ հասկացել է, որ հիմնական խնդիրը տարածաշրջանում խաղաղության օրակարգն է։
Փաշինյանը հայտարարեց, թե նոր ծրագրով նպատակ ունեն բնականոն ձևով շարունակել 2018 թ-ի հեղափոխական օրակարգի իրականացումը։
«Մենք պետք է շարունակենք և նոր թափ հաղորդենք ժողովրդավարական հակակառուպցիոն և տնտեսական բարեփոխումների գործընթացին»,-հայտարարեց Փաշինյանը



