հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ինձ հեռացրին Յոթ վերք եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. քաղաքացի

Ինձ հեռացրին Յոթ վերք եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. քաղաքացի

Կաթողիկոսի անունն եմ տվել ու մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անուն եմ տվել, դրա համար էլ ինձ հեռացրեցին եկեղեցուց։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է քաղաքացին, որին հեռացրել են Յոթ Վերք եկեղեցուց։

«Շիրակի թեմի քահանաներից որևէ մեկը ներսում չէ, և պետական այրերը մասնակցում են պատարագի, իրենց մեր Շիրակի թեմի բոլոր եկեղեցականները այս ամեն ինչի պատասխանը երեկ տվել են լրատվականով, ես ինչ-որ բան չեմ կարող հավելել ու իրենց իրենցից ավելացնել, միայն մի բան կասեմ․ իրենք պատժվելու են հաստատ Աստծո դատաստանով»,- նշել է նա։

Նշենք, որ այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագի՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։

 

  • Կիսվել: