երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Ինձ համար ամենամեծ վիրավորանքը կլինի այս իշխանությունից պարգև ստանալը կամ դրվատանքի արժանանալը․ Արշակ Սրբազան

Ինձ համար ամենամեծ վիրավորանքը կլինի այս իշխանությունից պարգև ստանալը կամ դրվատանքի արժանանալը․ Արշակ Սրբազան

Իմ նկատմամբ ինչ-որ հաշվեհարդար տեսնելու կոչեր չեն եղել, բայց պարզ է չէ, երբ որ զրույց է լինում, ներգործելու տարբեր մեթոդներ կան, նման փորձեր եղել են, բայց իհարկե շատ շուտ հասկացվել է, որ նման փորձերը անարդյունավետ են իմ դեպքում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Անկեղծ ասած ակնարկներ եղել եմ, բայց Սրբազանբացարձակապես մտքովս չի անցել, որ նման ինչ-որ տեսանյութերով կարող են փորձել կառավարելի դարձնել կամ ազդել ինձ վրա։ Այդ թեմայի շուրջ ես շատ որոշակի պատկերացումներ չեմ ունեցել։ Ինձ համար պարզ է, որ ինձ պարգև չէին տալու, դիպլոմներ չէին տալու, և ամենակարևորը այդ էր, որովհետև ինձ համար, անկեղծ ասած, ամենամեծ վիրավորանքը կլինի այս իշխանությունից պարգև ստանալը կամ դրվատանքի արժանանալը։ Մնացածը արդեն երկրորդական է, ինչ ուզում են թող անեն։

Ես այնքան ուրեմն անկարևոր երկրորդական եմ համարել այդ ամեն ինչը, որ ես իմ առաջին հրապարակման մեջ նույնիսկ ուղղակի չեմ ցանկացել այդքան խորացած արձագանքել։ Ընդամենը ասել եմ, արհամարելի բաներ են, կեղծ տեղեկատվություն է, հերյուրանք է։ Հետո հասկացա, որ մարդկանց մի ստվար շրջանակ, այսպես այսպես լուրջ է ընդունել դա էլի, ի՞նչ ասեմ, մարդիկ հավատում են նրան, ինչին ցանկանում են, խնդիր չկա։ Բայց այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, ինձ համար թանկ են, ես էլ իրենց համար թանկ են, գիտեմ, որ դա ինձ հետ բացարձակապես կապ չունի»,–ասաց նա։

  • Կիսվել: