Ինչու են ընդդիմադիր գործընկերներն ասում, որ սահմանազատումը չի կարող բխել ՀՀ-ի շահերից, որովհետև իրենց գործունեության հիմքում պատմական Հայաստանի տեսլականն է․ վարչապետ
«Ի՞նչ է նշանակում Հայաստան ՝ սահմանազատված սահմաններով, դա նշանակում է իրական Հայաստան։ Ինչու են մեր գործընկերներն ասում, որ սահմանազատումը չի կարող բխել Հայաստանի շահերից, որովհետև իրենց գործունեության հիմքում պատմական Հայաստանի տեսլականն է։ Դա տեսակետ է, դրա հետ մենք համաձայն չենք»,- ԱԺ-ում հարցուպատասխանւ ժամանակ այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդադառնալով հարցին, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է արտահայտվում սահմանազատման գործընթացին և կանոնակարգին։
«Ընդամենն ամիսներ առաջ փորձ էր արվում Կիրանցը դարձնել Հայաստանի կառավարող մեծամասնությանը թիրախավորելու առանցքային պատճառ և գործոն, հիմա իրավիճակը հետևյալն է՝ հիմա եկեք գնանք Կիրանց և տեսնենք սահմանազատումը բխու՞մ է ՀՀ շահերից, թե չի բխում։ Իրական Հայաստանի հայեցակարգն իրագործված է Կիրանցում, իմ գնահատմամբ՝ միանշանակ և աներկբա բխում է։ Պրակտիկ քաղաքական իմաստով այն քաղաքական գիծը, որ տանում են մեր ընդդիմադիր գործընկերները կառավարող մեծամասնությանն էականորեն ձեռնտու է, որովհետև դա ստեղծում է որոշակի երաշխիք, որ ՀՀ-ում կառավարրող մեծամասնությունն այս ծրագիրը կկարողանա առաջ մղել մինչև վերջ և ստանա ժողովրդի վստահությունն այդ համատեքստում։ Այս խոսույթը երաշխիք է, որ այս դահլիճ մյուս հատվածում քաղաքական մեծամասնությանն այլ այլընտրանք չի ձևավորվի»,- ընդգծեց նա։
Բացի այդ՝ վարչապետը հավելեց. «Ինչո՞ւ ենք մենք սահմանազատման այս գործընթացը՝ այդ ռիսկերով հանդերձ, համարում դրական, որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավելի են»:
Նա նաև հավելեց. «Այսօր վավերացրած կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալիս են բոլոր հնարավորությունները՝ խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու»: