կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ինչու է ՔՊ-ական խորհրդականը հայտնվել Սյունիքի մարզպետի «սև ցուցակում»․ «Հրապարակ»

Ինչու է ՔՊ-ական խորհրդականը հայտնվել Սյունիքի մարզպետի «սև ցուցակում»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սյունիքի անկուսակցական մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ Կալավանցի Ռոբերտը, երեկ աշխատանքից ազատել է մարզում հայտնի ՔՊ-ական, մարզպետի խորհրդական Գառնիկ Պետրոսյանին, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել մարզում։ Սակայն կալավանցին ոչ այնքան մեծ հերոսություն է արել, որքան փորձել է գործել հանուն կուսակցության։

Բանն այն է, որ Պետրոսյանը նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խորհրդականն է եղել: Ինչպես նաեւ նախկին փոխմարզպետ, այժմ ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանի ընկերն է, վերջինս էր մարզպետարանում որոշում կադրային քաղաքականությունը։

Պետրոսյանը քաջարանցի է, նրան փորձել են «աճեցնել» որպես Քաջարանի քաղաքապետացու, սակայն ՔՊ-ն հաստատեց ոչ թե Պետրոսյանի, այլ «Զապո» մականունով Արմեն Առաքելյանի թեկնածությունը, ինչը Պետրոսյանը ծանր է տարել եւ հայտարարում է, թե չի աշխատելու ՔՊ-ի հաղթանակի համար, դրա համար էլ հայտնվել է կալավանցու սեւ ցուցակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: