«Ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք», «Դուք դատվելու եք». ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը լեզվակռվի մեջ մտան
ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանին այսօր դուրս չեկավ, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը խնդրեց պարզաբանել, թե Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության՝ հրապարակում գտնվող «գեղեցիկ հատվածն ի՞նչ ճանապարհով ո՞ւմ է անցել»։
Բաղդասարյանը Մխիթարյանին հորդորեց այս մասով հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն։
«Նույնիսկ պահանջում եմ, հակառակ դեպքում, կներեք, չեմ կարող ձեզ հարգել։ Թող սկսվի քրեական գործ, որովհետև այդ գործով դուք դատվելու եք սուտ մատնության համար, ես ձեզ դա վստահեցնում եմ»,- ասաց ՔՊ-ականը։
Ռուբեն Մխիթարյանն էլ ընդգծեց. «Տիկի՛ն Բաղդասարյան, չհասկացա՝ ինչո՞ւ այդպես ջղաձգվեցիք»։



