Ինչի՞ է Շահրամանյանը ՀՀ-ում, ԼՂ մյուս ղեկավարները` Բաքվում. Բա փախնելը ո՞նց ա լինում. Ալեն Սիմոնյան
Բա ինչի՞ է ինքը Երևանում, իսկ մնացած նախագահները՝ Բաքվի բանտում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի նխագահ Սամվել Շահրամանյանը զառանցանք է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե արցախցիները 2020 թվականի ճողոպրել, փախել են։
«Բա փախնելը ո՞նց է լինելում։ Կրկնում եմ, բա ինչի է ինքը Երևանում հարցազրույց տալիս, իսկ Լեռնային Ղարաբաղի մնացած ղեկավարները հիմա Բաքվի բանտում են։ Թող սուս մնա, ինչքան քիչ խոսա, այնքան իր օգուտն է։ Ես իրան խորհուրդ եմ տալիս քիչ խոսի և այստեղ այնտեղ չներկայանա որպես ինչ-որ պաշտոնյա, ինքը պաշտոնյա չի, ինքը իր ձեռքով ստորագրել է, որ ինքը պաշտոնյա չի ու պաշտոնյա չի եղել, և հիմա առնվազն բարոյական չի նման ձևով պահել մեր բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության բարձր հովանու ներքո։
Հիմա բոլորը ասլան են դառել, թող քիչ խոսի, թող ընդհանրապես դադարի նման բաներ խոսելը, և իր տեղը իմանա, ես իրան զգուշացնում եմ, թող ինքը իր տեղը իմանա»,–ասաց նա։


