երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Ինչ քրեական գործ ուզում է լինի՝ հետ չենք կանգնելու մեր ճանապարհից. Լևոն Քոչարյան

Ինչ քրեական գործ ուզում է լինի՝ հետ չենք կանգնելու մեր ճանապարհից. Լևոն Քոչարյան

Ինչ քրեական գործ ուզում է լինի՝ հետ չենք կանգնելու մեր ճանապարհից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Լևոն Քոչարյանը։

«Եթե մեր համար նպատակը լիներ պարզապես կոմֆորտ կյանք ունենալը, վստահաբար, այս ամենի մեջ չէինք լինի, կապրեինք կոմֆորտ կյանքով, բայց երբ հիմքում կա գաղափարը, հայրենիքը, սրտացավությունն ու այն որոշումը, որ սա քո երկիրն է, դու այստեղ ես ապրելու, այստեղ ես արարելու, քո երեխաներն այստեղ պետք է մեծանան, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է լինում ու բոլոր ճնշումները դառնում են երկրորդական»,- նշեց Քոչարյանը։

Նա ասաց, որ իրենց թիմն ապացուցել է՝ ոչ մի ճնշման տեղի չեն տա։

  • Կիսվել: