երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատամքի այլևս չի վերադառնա. Ռուբինյան

Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատամքի այլևս չի վերադառնա. Ռուբինյան

Ոչ մի հետքայլ չկա. Ես ինչ ասել եմ՝ տեղի է՝ ունենում, նիստերը անցնում են շատ քաղաքակիրթ, բարեկիրթ, չափված–ձևված, հետևաբար այն հիմնական նպատակը, որ դրել էի իմ առջև, առնվազն այս պահի դրությամբ կատարված է։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3–ին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ ավելլի վաղ ինքը խոստացել էր դաստիարակչական աշխատանքներ տանել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ։

«Ես ասել եմ, որ հենց գամ, կոպտելո՞ւ եմ իրենց։ Մարդկանց բարեկրթության դաշտ բերելու տարբեր ձևեր կան, ամենևին միայն կոշտ ու կոպիտ մեթոդներով այդ ձևերը չեն սահմանափակվում։

Իմ նպատակը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։ Ես կարծում եմ, որ թու–թու–թու, այս երկու օրերը վատ չի ընթանում։ Ես իմ գոհունակություն եմ հայտնում այդ առումով։  Ես ընդդիմության առաջարկել եմ այս տրամաբանությամբ, բայց նաև ասել եմ, եթե ընդիմությունը ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության։ Ես ուրախ եմ, որ դրա կարիքը մինչ այս պահը չի եղել»,–ասաց նա։

Հարցին՝ իր ԱԺ նախագահ դառնալուց հետո իր կինը շարունակելու է աշխատել ԱԺ–ում, Ռուբինյանը պատասխանեց. «Իմ կինը Ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն երբ ես դեռ այստեղ չէի, ինքը այստեղ աշխատում էր։ Հիմա դեկրետի մեջ է իմ կինը և ամենայն հավանականությամբ դեկրետից հետո չի վերադառնա այլևս Ազգային ժողով»։

  • Կիսվել: