Իմ ելույթների վրա արգելք դրված չէ, ուղղակի ընդհանուր ելույթների թիվը պակասեցված է. Էդգար Ղազարյան
Իմ ելույթների վրա արգելք դրված չէ, ուղղակի ընդհանուր ելույթների թիվը պակասեցված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
«Ձեր տեղեկությունները ճիշտ չեն, նման արգելքներ գոյություն չունեն, ելույթների հերթագրումը նախատեսված է ընդմիջումից հետո»,- նշել է Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու այլևս ԱԺ-ում ելույթներ չի ունենում, արդյո՞ք իր վրա արգելք կա դրված:
Հավելել է՝ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակման մասով պայմանավորվածություն կա. «Մեր խմբակցության ուրիշ պատգամավորներն էլ պետք է ելույթներ ունենան, միայն ես չէ, որ պետք է ունենամ»:



