երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքես, բախչագո՞ղ էիր, բա որ քեզ ու ՊՆ նախարարին Ալիևը դատի բախչագողության համար. Շարմազանովը հակադարձել է Սիմոնյանին

Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքես, բախչագո՞ղ էիր, բա որ քեզ ու ՊՆ նախարարին Ալիևը դատի բախչագողության համար. Շարմազանովը հակադարձել է Սիմոնյանին

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը առ այն, որ «Ղարաբաղը միշտ եղել է միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի տարածք»։ Հակադարձելով Սիմոնյանին, Շարմազանովը, մասնավորապես, գրել է. 

«Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում,Արցախի մասին խոսելուց,ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել։ Դրան ասեք բա Ադրբեջանի տարածք Նիկոլն իր որդուն ինչու՞ էր ուղարկել ծառայության։ Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիեւի «խալխի երկրում» ինագուրացիա էր անում։ Ո՞վ էր Նիկոլին ու ՔՊ-ականնեդին թույլ տվել Շուշիում քոչարի պարել։ Նենց էր պարում,կարծես ինքն էր ազատագրել Շուշին։

Նույն Նիկոլը ինչու՞ էր «Ադրբեջանի տարածքը» հռչակում Հայաստան։ Դու ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ։ Բաղչագողությունը քրեորեն պատժվում է,սա գոնե գիտե՞ս։ Վաղը ձեր այդ հիմար հայտարարությունները կարող են հիմք հանդիսանալ ձեր շեֆի՝ Նիկոլի Բաքվի դատարանի առաջ կանգնելու համար,որպես «օկուպանտ» ,իսկ քեզ ու պաշտպանության նախարարին էլ, որպես Աղդամի բաղերից նուռ «յուրացնող»։ Ձեր մասին չեք մտածում՝ ջհանդամ,բայց Նիկոլին ինչու՞ եք «փուռը տալիս»»։

  • Կիսվել: