չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանը և Արսեն Համբարձումյանն հունիսի 10-ին ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրձանային քաղաքական զարգացումներին։

ՀՅԴ Բյուրոյի անդամները գոհունակություն են հայտնել հայ ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի վերաբերյալ պաշտոնական Օտտավայի սկզբունքային դիրքորոշումներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության, արցախահայության վերադարձի իրավունքի իրացման, Արցախի մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ։

Երկուստեք կարևորվել է Կանադայի հայ համայնքի դերը միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացման գործում։

  • Կիսվել: