Հունիսի 7-ին իշխանափոխության եւ Նիկոլին իշխանությունից վռնդելու օր է. Սաղաթելյան
Տավուշի անվտանգությունը ողջ Հայաստանի անվտանգության հարցն է։ Այս մասին Նոյեմբերյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների այցի շրջանակներում։
Պատգամավորն ընդգծել է, որ գործող իշխանությունն սպառնալիք է հայ ժողովրդի, նրա կյանքի ու առողջության համար։
«Հունիսի 7-ին ընտրությունը հետևյալն է. կա՛մ հեռացնել (իշխանություններին) և երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից, կա՛մ նրանց նոր հնարավորություն տալ՝ երկիրը տանելու դեպի վերջնական կործանում։ Հիշե՛ք, թե որտեղ էին ադրբեջանական զորքերը նախկինում և որտեղ են հիմա։ Եթե նրանք (Փաշինյանը) մնան իշխանության ղեկին, ադրբեջանցիները մտնելու են բոլորի տները»,- զգուշացրել է Սաղաթելյանը։


