երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Հունիսի 17-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց

Հունիսի 17-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
 
Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
 
Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց:

  • Կիսվել: