Հունաստանի հայերի միությունը Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրներին
Հունաստանի հայերի միությունը, առաջնորդությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ.Խորեն եպս. Առաքելյանի և ընկերակցությամբ հայ-հունական բարեկամության խմբի անդամ Միսակ Հովսեփյանի, հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Վասիլիս Մարագոսին։
Ինչպես տեղեկանում ենք Հունաստանի Հայերի Միության մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ֊Հայաստան հարաբերությաւններին, ՀՀ սահմանային անվտանգության հարցում ԵՄ դերին, ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու հարցում առկա խնդիրներին։
Կարծիքներ են փոխանակվել ԵՄ դիտորդական առաքելության դերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրների մուտքի վիզաների ազատականացման շուրջ։
Հանդիպման ավարտին Հունաստանի Հայերի Միության ներկայացուցիչ Տիգրան Ղալումյանի կողմից Վասիլիս Մարագոսին է հանձնվել հատուկ հուշանվեր։