շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Հռոմի պապը Թրամփին կոչ է արել չփորձել տապալել Վենեսուելայի նախագահին

Հռոմի պապը Թրամփին կոչ է արել չփորձել տապալել Վենեսուելայի նախագահին

Հռոմի Լևոն XIV պապը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել չփորձել տապալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ռազմական ուժով, հաղորդում է Reuters-ը։

Հռոմի պապը հայտարարել է, որ ավելի լավ կլինի փորձել երկխոսություն հաստատել կամ տնտեսական ճնշում գործադրել Վենեսուելայի վրա, եթե Վաշինգտոնը ցանկանում է երկրում փոփոխություններ իրականացնել։ Թրամփի վարչակազմը քննարկում է այն, ինչն անվանում է Մադուրոյի դերը ամերիկացիներին սպանող անօրինական թմրանյութերի մատակարարման գործում, պայքարելու տարբերակները։ Վենեսուելայի նախագահը հերքում է թմրանյութերի առևտրի հետ որևէ առնչություն։

Երբ մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրել են Մադուրոյին ուժով հեռացնելու Թրամփի սպառնալիքների մասին, Հռոմի պապը պատասխանել է. «Ավելի լավ է փնտրել երկխոսություն կամ, թերևս, ճնշում, ներառյալ՝ տնտեսական ճնշում»։

Հռոմի պապը Թուրքիա և Լիբանան կատարած իր առաջին արտասահմանյան ուղևորությունից տուն վերադառնալիս անդարադառնալով Վենեսուելայի թեմային, հավելել է, որ Վաշինգտոնը պետք է փոփոխությունների այլ ուղիներ փնտրի, «եթե Միացյալ Նահանգներում ցանկանում են հասնել հենց դրան»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Հռոմի պապը նշել է, որ Թրամփի վարչակազմից եկող ազդանշանները Վենեսուելայի նկատմամբ իր քաղաքականության վերաբերյալ անհասկանալի են։ «Մի կողմից, թվում է, թե երկու նախագահների միջև հեռախոսազրույց է եղել»,- հիշեցրել է նա՝ անդրադառնալով Թրամփի և Մադուրոյի անցյալ ամիս ունեցած հեռախոսազրույցին։

«Մյուս կողմից, վտանգ կա. Չի բացառվում, որ որոշակի ակտիվություն կլինի, որոշակի [ռազմական] գործողություն կիրականացվի։ Միացյալ Նահանգներից եկող ձայները փոխվում են որոշակի հաճախականությամբ»,- հավելել է Հռոմի պապը։

Մայիսին ընտրված և ծնունդով Չիկագոյից Հռոմի պապը քաջ ծանոթ է Լատինական Ամերիկային, քանի որ երկար տարիներ հոգևորական է եղել Պերուում։

Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդել էին, որ ԱՄՆ-ի կողմից քննարկվող տարբերակների թվում են Վենեսուելայի առաջնորդին տապալելու փորձը, և որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են գործողությունների նոր փուլի՝ Կարիբյան ավազանում ռազմական մեծ կուտակումից և Վենեսուելայի ափերի մոտ թմրանյութեր տեղափոխելու մեջ կասկածվող նավերի վրա գրեթե երեք ամիս տևած հարվածներից հետո։

  • Կիսվել: