շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հրաժարվում ենք չար դատախազներից. Նիստի ընդմիջմանն Բագրատ Սրբազանն աղոթք հնչեցրեց

Հրաժարվում ենք չար դատախազներից. Նիստի ընդմիջմանն Բագրատ Սրբազանն աղոթք հնչեցրեց

«Ոտքի կանգնեք, այսօր մեր աղոթքը չենք արել»,-դատական նիստի ընդմիջումից հետո հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ հորդորը վերաբերում է հայերին։ Հանրային մեղադրողներն այս անգամ էլ ոտքի չկանգնեցին։

«Հրաժարվում ենք սատանայից և նրա բոլոր խաբեություններից, պատրանքներից, չար կամքից, չար պաշտոնյաներից, չար դատախազներից, չար հրեշտակներից»,-մասնավորապես ասաց Սրբազանը։

Դահլիճում ներկաներրից մեկն ավարտից հետո ավելացրեց՝ հրաժարվում ենք Նիկոլից։

  • Կիսվել: