երկուշաբթի, հոկտեմբեր 12
12 / 10 / 2026
Իրանիի դեսպանը Ալիևին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության նվազեցման բանակցությունների մասին

Իրանիի դեսպանը Ալիևին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության նվազեցման բանակցությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 12-ին ընդունել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենիին։ Հանդիպման ընթացքում Ալիևը կարևորել է երկու երկրների միջև անվտանգության, հասարակական կարգի պահպանման և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։

Մոմենին Իրանը և Ադրբեջանը բնութագրել է որպես բարեկամ ու եղբայրական երկրներ՝ շնորհակալություն հայտնելով Բաքվին տարբեր ժամանակահատվածներում, այդ թվում՝ երկրաշարժերի և անտառային հրդեհների ժամանակ ցուցաբերած մարդասիրական օգնության ու աջակցության համար։ Նա նաև Ալիևին տեղեկացրել է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված շարունակվող բանակցությունների մասին։

  • Կիսվել: