ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, բայց քվեարկությանը չենք մասնակցում, որովհետև նախագիծը իրավական առումով լիարժեք չէ. Իվետա Տոնոյան

Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չէ, բայց քվեարկությանը չենք մասնակցում, որովհետև նախագիծը իրավական առումով լիարժեք չէ. Իվետա Տոնոյան

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն նախագծի քվեարկությանը չի մասնակցում բացառապես այն պատճառով, որ նախագիծը իրավական առումով ոչ լիարժեք է համարում:

Տոնոյանը շեշտեց. «Մենք ասել ենք, որ չենք մասնակցելու «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը: Չենք մասնակցելու բացառապես դրա՝ իրավական առումով ոչ լիարժեք և բազմաթիվ խոցելի մասեր ունենալու հարցով պայմանավորված»:

ԲՀԿ-ական պատգամավորը հավելեց. «Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չէ: ԲՀԿ-ից որևէ մեկը նրա երկրպագուն չէ: Եվ հենց սա վկայակոչում է այն հանգամանքը, որ մենք դեռևս 2018-ին դեմ ենք քվեարկել նրա թեկնածությանը և դրա համար ունեցել ենք մեր հիմնավոր փաստարկները: Սակայն մենք այսօր չեն մասնակցում իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը և չենք դիտարկում Հրայր Թովմասյանի լիազորությունների և կոմպետենտության հարցը»:

 

  • Կիսվել: