հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հրայր Թովմասյանի և նրա սանիկի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հրայր Թովմասյանի և նրա սանիկի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Վարույթն իրականացնող մարմինը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, InfoPort.am-ի տեղեկությունը հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Այդ մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար», փոխանցեցին ՀՔԾ-ից:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

  • Կիսվել: