կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Հրապարակվել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ընտրված անդամների անունները

Հրապարակվել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ընտրված անդամների անունները

Արդարադատության նախարարությունը հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝ իրավաբան-գիտնականներ՝ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը: Իսկ հասարակական կազմակերպություններից ընտրվել են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ Արդարադատության նախարարության կողմից ընտրված այս թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար: Նշվում է նաև, որ Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

Նկատենք, որ այս հանձնաժողովում ընդգրկվելու համար դիմել էր նաև Արդարադատության նախկին նախարար, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, որը սակայն չի ընդգրկվել:

  • Կիսվել: