շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
«Հրապարակ». Քննարկվել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը

«Հրապարակ». Քննարկվել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի ամենակարևոր իրադարձությունը Սինգապուրի և ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առևտրի համաձայնագիրն էր, որով մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵԱՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար, գրում է «Հրապարակ» թերթը:

«Ուշագրավ էր նաև Իրանի նախագահի մասնակցությունը և ԱՄՆ-ի 2 «ոխերիմ բարեկամների»՝ Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Քննարկվեց նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը, ում ժամկետը փետրվարին է լրանում, և հիմա Բելառուսի հերթն է, սակայն Լուկաշենկոն ասաց, որ դեռ չեն որոշել ում առաջադրել, ուստի խնդրեց hետաձգել հարցը»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: