ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Հրապարակ». Լուկաշենկոն Հայաստանում գիշերել է Գագիկ Ծառուկյանի տանը

«Հրապարակ». Լուկաշենկոն Հայաստանում գիշերել է Գագիկ Ծառուկյանի տանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանում Եվրասիական համաժողովին մասնակցելու եկած Բելառուսի օդիոզ նախագահ Ա. Լուկաշենկոն այս անգամ Հայաստան է ժամանել առանց որդու, սակայն դա նրան չխանգարեց օդիոզ անկեղծությամբ մտքեր հնչեցնել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որի հասցեին ժամանակ առաջ էլ էր որոշ օդիոզ մտքեր հայտնել:

Հիշեցնենք, որ Բատկան ամռանը ոչ միայն ջերմ շնորհավորել էր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը, այլև Քոչարյանի՝ կալաքից ազատման ժամանակահատվածում մի քանի անգամ հեռախոսազրույց էր ունեցել նրա հետ:

Սակայն Հայաստանը Բատկայի համար նախևառաջ Գագիկ Ծառուկյանն է, որի մոտ էլ նախորդ օրը հյուրընկալվել, գիշերել է նա։ «Այգուն կից հյուրատանը նստեցին ողջ գիշեր, զրուցեցին, կիսվեցին»,- ասաց մեր աղբյուրը: Ուրիշ ո՞վ էր ներկա։ «Երկուսով էին»,- ասաց Ծառուկյանին մերձ աղբյուրը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: