Հպարտ եմ, որ դուրս ենք եկել այդ թակшրդից․ Նիկոլ Փաշինյան՝ Արցախյան շարժման մասին
Իմ համոզմունքն է, որ Ղարաբաղի շարժումը մի թակարդ էր, որից պետք էր դուրս գալ, և ես հպարտ եմ, որ մենք դուրս ենք եկել այդ թակարդից: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ ԳՇ պետը, պետի տեղակալը, ԱԽ քարտուղարը ղարաբաղցի են։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում։ Այդպիսի բան չի եղել, որ Ղարաբաղն ուզի, ես ասեմ՝ չէ։ Ես Ղարաբաղյան շարժման ֆանատիկ եմ եղել։ Մինչև որ խելամտությունը հավասարակշռում է, ու տեսնում ես, որ այստեղ մի բան այն չէ»,-նշել է նա՝ խոսելով այն մասին, որ իրեն մեղադրում են արցախցիներին չսիրելու մեջ։



