Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից․ Իտալիայում ՀՀ դեսպանություն
Իտալիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հորդում է Իտալիա այցելել միայն խիստ անհրաժեշտ դեպքերում։
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Իտալիայում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության և Իտալիայի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։ Միաժամանակ Իտալիայում ՀՀ դեսպանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնք դեռ չեն տրամադրել իրենց տվյալները, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (նահանգ, քաղաք, հասցե, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
Տեղեկացնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Դեսպանությունում գործող թեժ գծի հեռախոսահամար՝ +393775226710 Էլ. հասցե՝ [email protected] »,- մասնավորապեսա ասված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Իտալաիայում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով երկրի ողջ տարածքում կարանտին է սահմանվել։ Հետաձգվել են բոլոր զանգվածային միջոցառումները, փակվել կրթական հասատատությունները։ Երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազարը, մահացել է 463 քաղաքացի, ապաքինվել՝ ավելի քան 700 մարդ