շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հորդորում ենք Բլինքենին՝ հայ բանտարկյալների ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել. Free Armenian Prisoners

Հորդորում ենք Բլինքենին՝ հայ բանտարկյալների ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել. Free Armenian Prisoners

Մինչ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին նշվում է Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում:

«Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել: Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալնավորված մնալ:

Մենք կոչ ենք անում ԱՄՆ Պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տևական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության և մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցած ամիս Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հայտնելով նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին:

Անցած շաբաթ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԵԽԽՎ նախագահը՝ Ադրբեջանի իշխանություններին  կոչ անելով անհապաղ վերականգնել Խոշտանգումների կանխման կոմիտեի հետ կառուցողական աշխատանքը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: