երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հորդորում եմ քաղաքացիներին, Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին. Արմեն Փամբուխչյան

Հորդորում եմ քաղաքացիներին, Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին. Արմեն Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է երեկ ԱԺ_ում Գառնիկ Դանիելյանի կողմից արված հայտարարությանը` հորդորելով քաղաքացիներին դիմել իրավապահներին։

«Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հարցում նշել է, որ իրեն դիմել են քաղաքացիներ, որոնց պնդմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (թաղման բյուրո) աշխատակիցները գերեզմանատեղ տրամադրելու կամ այլ աշխատանքների իրականացման համար կաշառք են պահանջում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական աղբյուրներով բազմիցս թեմային անդրադարձել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում բացի պետական վճարներից և սահմանված վճարովի ծառայություններից այլ բնույթի գումար պահանջելն անօրինական է:

Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ և/կամ քաղաքապետարանի աշխատակազմին»:

  • Կիսվել: