չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Հոկտեմբերի 5-ից Լիբանանում դեսպանատան միջոցով ՀՀ անձնագրային ծառայությունը ժամանակավոր կդադարեցվի

Հոկտեմբերի 5-ից Լիբանանում դեսպանատան միջոցով ՀՀ անձնագրային ծառայությունը ժամանակավոր կդադարեցվի

Հայաստանի դեսպանատուները (նաեւ Լիբանանի մէջ Հայաստանի դեսպանատունը) 29 սեպտեմբերին հրապարակեցին յայտարարութիւն, որուն մէջ նշեցին, որ 5 հոկտեմբերէն սկսեալ ժամանակաւորապէս պիտի դադրեցուի Հայաստանի դեսպանատուներու եւ հիւպատոսական հիմնարկներու միջոցով (ներառեալ` տեսակապով) անցագիրներու տրամադրման (փոխանակման) ծառայութեան մատուցումը: Այս մասին հայտնում է Կաթնասար-ը։

Անոնք դիտել տուին, որ 11 Մայիս 2026-ին որդեգրուած «Անձը հաստատող փաստաթուղթերու մասին» Հայաստանի օրէնքով նախատեսուած է Հայաստանի Հանրապետութեան մէջ անձը հաստատող փաստաթուղթերու կենսաչափական (biometric) նոր համակարգի ներդրում, իսկ այս որոշումը պայմանաւորուած է անցումային ընթացքի կազմակերպումով:

Դեսպանատուները յայտարարեցին, որ ծառայութեան վերսկսման թուականներուն վերաբերեալ յաւելեալ տեղեկութիւններ պիտի հրապարակուին դիւանագիտական ծառայութեան մարմիններու պաշտօնական տեղեկատուական հարթակներուն վրայ:

  • Կիսվել: