երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել, մահացածներ չկան․ պնդում են առողջապահության նախարարությունից և ԲԿ-ներից

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել, մահացածներ չկան․ պնդում են առողջապահության նախարարությունից և ԲԿ-ներից

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքեր չեն հայտնաբերվել, մահացածներ չկան։ Այս մասին հայտնեցին InfoPort-ի թղոակցին մի շարք բուժհաստատություններից և առողջապահության նախարարությունից՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրերը, ըստ որոնց որոշ ԲԿ-ում կորոնավիրուսի կասկածով հիվանդներ են հոսպիտալացվել և նույնիսկ կան մահացածներ։ 

"Կարող ենք ասել, որ մինչ այս պահը կորոնավիրուսի 90 թեստավորում է անցկացվել և բոլորի պատասխանը եղել է բացասական",- InfoPort-ի թղոակցին ասացին Առողջապահության նախարարությունից։ 

Կորոնավիրուսով հոսպիտալացված հիվանդների մասին մամուլում հրապարակված տեղեկությունները մեր թղթակցի հետ զրույցում հերքեցին նաև "Արմենիա" և "Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց" ԲԿ-երի ներկայացուցիչները։

Իր հերթին «Աստղիկ» ԲԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե ԲԿ-ում Իրանի քաղաքացի է մահացել:

«Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. «Աստղիկ» ԲԿ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել»,- ասված է պարզաբանման մեջ:

  • Կիսվել: