ՀՀ քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգները։ Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երկրի զարգացման վեկտորի վերաբերյալ վերջնական որոշումը մնում է Հայաստանի քաղաքացիներինը։ Հետևաբար, ուզում եմ հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել «եվրաինտեգրման» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանք այժմ ներքաշվում են», - ասել է նա։
2025 թվականի մարտին Հայաստանի ԱԺ-ն ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Օգոստոիս 24-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրոպական միությանն անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելը ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է. «Առաջիկայում, թերևս կսկենք այս գործընթացը»



