ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի 23-ին․ Փաշինյան
Հայաստանի արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին կհրապարակի ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։
Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»,- ասել է ՀՀ վարչապետը։



