չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ։

 ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է. 

«Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք փոխգործակցության օրակարգն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»:

 

  • Կիսվել: