ՀՀ նախագահը չպատասխանեց հոգևորականների դեմ իշխանության հարձակումների մասին լրագրողի հարցին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը քիչ առաջ ժամանեց մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով միջազգային համաժողով։
Լրագրողները նրանից մեկնաբանություն խնդրեցին մի շարք հոգեւորականների հասցեին իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ։
Վահագն Խաչատուրյանը հարցերի չպատասխանեց, մեքենայից իջավ եւ մտավ շենք։ Նրան ուղեկցում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նշենք, որ Երևանում այսօր՝ հունիսի 20–ին, մեկնարկել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագրով միջազգային համաժողովը։ Այն անցկացվում է արդեն երրորդ անգամ։