երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
ՀՀ նախագահը ցավակցել է Իսրայելում և Գազայի հատվածում զոհվածների հարազատներին

ՀՀ նախագահը ցավակցել է Իսրայելում և Գազայի հատվածում զոհվածների հարազատներին

Հայաստանը խստորեն դատապարտում է բռնությունն իր բոլոր դրսևորումներով։ X–ի իր էջում գրառում է արել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով Իսրայելի և Պաղեստինի միջև վերսկսած ռազմական ակտիվ գործողություններին։

«Խորապես մտահոգված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև լարվածության ներկայիս սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց»,– նշել է ՀՀ նախագահը:

Նա ցավակցել է զոհվածների հարազատներին, մաղթել տոկունություն և արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: 

  • Կիսվել: