շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
ՀՀ նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 5-ին հրամանագրեր է ստորագրել:

Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը, համատեղության կարգով, նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)

  • Կիսվել: